Եվրո 2016-ի ևս մեկ փուլ մնաց անցյալում: 1/8-ի խաղային վերջին օրը Իսլանդիայի հավաքականը իսկական սենսացիա մատուցեց՝ հաղթելով այս առաջնության հաղթողի հիմնական ֆավորիտներից մեկին՝
Անգլիայի ընտրանուն: Իտալիա-Իսպանիա խաղում առավել ուժեղ էին իտալացիները: Առջևում արդեն ¼ եզրափակիչի չորս հանդիպումներն են, որոնցից մեկը (Գերմանիա-Իտալիա) կարող էր զարդարել եզրափակիչը: Այսպիսով, Եվրոպայի չեմպիոնի կոչման համար կշարունակեն պայքարել հետևյալ թիմերը.
Հունիսի 30
ԼԵՀԱՍՏԱՆ-ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ
Հուլիսի 1
ՈՒԵԼՍ-ԲԵԼԳԻԱ
Հուլիսի 2
ԳԵՐՄԱՆԻԱ-ԻՏԱԼԻԱ
Հուլիսի 3
ՖՐԱՆՍԻԱ-ԻՍԼԱՆԴԻԱ
Բոլոր հանդիպումների սկիզբը՝ Երևանի ժամանակով 23:00-ին:







