ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «ԵՐԱԶԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՆՈՒՄ ԵՆ»
Երազանքներն իրականանում են, գրել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում: «Ես ուրախ և հպարտ եմ միանալ Մանչեսթեր Յունայթեդին, ակումբ, որով միշտ հիացել եմ իր մեծ պատմության և հիանալի երկրպագուների համար: Անհամբերությամբ եմ սպասում նոր մարզչի և իմ նոր թիմի հետ աշխատելուն»:
Մխիթարյանը քիչ ավելի ուշ մեկ այլ գրառում է կատարել, որով շնորհակալություն է հայտնում Դորտմունդի «Բորուսիա» ակումբի ադմինիստրացիային, մարզչական շտաբին, ֆուտբոլիստներին և երկրպագուներին:





