Իլկայ Գյունդողանը, ով նախկինում Հենրիխ Մխիթարյանի հետ հանդես էր գալիս Դորտմունդի «Բորուսիայում», նշել է, թե Մխիթարյանը մեծ ազդեցություն կունենա «Մանչեսթեր Յունայթեդի» խաղի վրա:
Ըստ Futballhd կայքի, Գյունդողանը մասնավորապես ասել է. «Հենրիխ Մխիթարյանը երեք տարի անցկացրեց «Բորուսիայում»: Անկեղծ ասած, առաջին երկուսը նրա համար հեշտ չէին: Նա անընդհատ պետք է խաղա, դա իրեն վստահություն է ներշնչում: Իսկ ահա անցյալ մրցաշրջանում նա անհավավանական խաղ ցուցադրեց: Երևի թե դաշտում ամենաօգտակարն էր: Եթե նույն ոգով շարունակի, ապա Մխիթարյանը մեծ ազդեցություն կունենա «Մանչեսթեր Յունայթեդի» խաղի վրա»:
Հավելենք, որ Գյունդողանը նույնպես հանդես էլ գալու Անգլիայի Պրեմիեր Լիգայում՝ «Մանչեսթեր Սիթիի» կազմում:
Լրահոս







