Կրիշտիանու Ռոնալդուն ուզում է ունենալ անհատական մարզական բժիշկ և ընդհանուր ոչինչ չունենալ «Ռեալի» բժշկական անձնակազմի հետ: Նման պահանջ է նա ներկայացրել արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինու Պերեսին: Որոշ լրատվամիջոցների հավաստմամբ, նրա պահանջն արդեն բավարարվել է:
Սակայն ակումբի բուժանձնակազմին շատ ավելի մտահոգում է այն հանգամանքը, որ Ռոնալդուի օրինակին են սկսել հետևել նաև «Ռեալի» այլ ֆուտբոլիստներ: Չի բացառվում, որ առաջիկայում աշխատանքից ազատվեն մասնավորաբար յոթ ֆիզիոթերապևտներ:
Լրահոս







