Այն, որ «Յուվենթուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան Եվրոպայի առաջնությունից հետո այլ ակումբ կտեղափոխվի, կարծես ոչ ոք չի կասկածում: Սակայն եթե լրագրողները կարծում են, որ նա կտեղափոխվի «Ռեալ», ապա «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վստահ է, որ Պոգբան կվերադառնա ՄՅՈՒ: Այս մասին, ըստ Daily Mail-ի, Ժոզեն արտահայտվել է իր մերձավորների  մոտ: Ավելին, նշվում է նույնիսկ տրանսֆերի գումարը՝ 80 միլիոն ֆունտ: